Հայկական որոշ բեռներ մնացել են Բանդար Աբբաս նավահանգստում. Պապոյան

16 Հունիսի 2025, 17:32

Տնտեսություն և Բիզնես

Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ֆոնին Հայաստանի որոշ տնտեսվարողներ մի շարք խնդիրների են բախվել։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մի շարք բեռներ կան, որոնք հիմա Բանդար Աբբաս նավահանգստում կանգնած են, որոշ բեռներ էլ ճանապարհներին են։ Արտահանման հետ կապված խնդիրներ ունենք: Խնդիրների են բախվել նաև այն ներմուծողները, որոնք Իրանից և Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են իրականացնում»,- ասել է Պապոյանը: