Հայկական պարախմբերը Սոչիում մասնակցել են «ԱՐԵՎԱԽԱՉ» փառատոն-մրցույթին

30 Հունիսի 2023, 15:55

Մշակույթ

Տուապսեի շրջանի Շաումյան գյուղի հայկական պարախմբերը մասնակցել են են Սոչիում անցկացվող «ԱՐԵՎԱԽԱՉ» փառատոն-մրցույթին։

Կրասնոդարի երկրամասի հայերի միության տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք, որ «Իստոկի» ազգային մշակույթների կենտրոնի համերգասրահի բեմում ելույթ են ունեցել «Նոր սերունդ» մանկապատանեկան պարային խումբը, «Արցախ» հայկական ժողովրդական պարի համույթի անդամները։ Փառատոնի բոլոր մասնակիցները ստացել են գավաթներ և դիպլոմներ։