Հայկական շատ համայնքներում ակտիվություն չեմ տեսնում՝ ի պաշտպանություն Արցախի․ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ

25 Օգոստոսի 2023, 23:30

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանն ասում է, որ ԱՄՆ-ում կան որոշ հայ համայնքներ, որոնք ակտիվ գործողություններ չեն ծավալում ` ի սատար Արցախի։

«Ընտրված անձը կապ չունի՝ որտեղ է բնակվում, միշտ նայում է՝ ինչ ունի կորցնելու, մանավանդ, երբ փորձում է վերընտրվել։ Մենք ունենք Կոնգրեսի անդամ շատ ընկերներ, որոնց կողմից Արցախի ժողովրդի համար պայքարում ակտիվություն չեմ տեսնում։ Դա տեսել եմ ավելի շատ Նյու Յորքի հայ համայնքի կողմից», — ասել է նա։

Ըստ Ասատրյանի, կարեւոր է նաեւ ոչ հայկական կազմակերպությունների հետ հարաբերությունների ստեղծումը։

Նրա կարծիքով՝ Սփյուռքի հայերը իրենց ձայնը կարող են լսելի դարձնել ոչ հայկական կազմակերպությունների հետ համագործակցելով:

«Այստեղի հայերը իրենց ձայնը կարող են լսելի դարձնել ոչ հայկական կազմակերպությունների հետ համագործակցելով: Կապ չունի, թե դու ինչ կուսակցությունից ես կամ ինչ հետաքրքրություններ ունես, եթե ցանկանում ես ի օգուտ Արցախի որևէ բան փոխել, պետք է լինես այն կազմակերպությունների սեղանի շուրջ, որը որոշում է կայացնում»,- ասել է Ասատրյանը։