Հայկական սփյուռքի հավաքականը երկրորդ տարին անընդմեջ նվաճում է Dream Nations Cup-ի արծաթե մեդալները
02 Հունիսի 2025, 23:25
ԱՄՆ-ում ավարտվել է Dream Nations Cup մրցաշարը, որին մասնակցում էին Հյուսիսային Ամերիկայից սիրողական հավաքականներ:
Գլխավոր դիվիզիոնի խմբային փուլում հայերը հաղթել են Եգիպտոսին (6:0), ոչ-ոքի խաղացել Indigenous թիմի հետ (6:6) և զիջել Պուերտո Ռիկոյին (2:4): Կիսաեզրափակչում հայերը կրկին խաղացել են Indigenous-ի հետ՝ հաղթելով 7:2 հաշվով: Իսկ եզրափակիչ խաղում նրանք 6:1 հաշվով պարտվել են Կենտրոնական Ամերիկայի թիմին: Հայաստանի հավաքականը երկրորդ տարին անընդմեջ մեկ քայլ մոտ է ոսկե մեդալ նվաճելուն: Մրցաշարի լավագույն ռմբարկու է դարձել հայ հոկեյիստ Արվեգա Հովսեփյանը (5+7):
Նախորդ տարի Հայաստանն առաջին DNC-ում նույնպես արծաթ էր նվաճել՝ լրացուցիչ ժամանակում զիջելով Ալժիրի թիմին (6:7):