Հայկական Սփյուռքը կայսրություն է, որն անտեսում է իր ուժը. Սիմոն Աբգարյան

27 Հոկտեմբերի 2023, 14:20

Քաղաքականություն

Հայկական ծագումով ֆրանսիացի դերասան Սիմոն Աբգարյանը Oeuvre d’Orient ասոցիացիայի միջոցով դիմել է հայերին և հայկական Սփյուռքին։

«Մենք պետք է ոտքի կանգնենք գոյատևելու համար, իսկ գոյատևելու համար պետք է պայքարել: Պետք է կազմակերպել և մասնագիտացնել գործող բոլոր մարմիններն ու ասոցիացիաները: Այլևս չպետք է ասենք՝ «ամո՛թ Միացյալ Նահանգներին», «ամո՛թ ԵՄ-ին»։ Հասկացանք, որ չեն ամաչում։ Մենք հասել ենք մի կետի, երբ քաղաքական էթիկան ամբողջությամբ ճնշվել է և վաճառվել գումարով։

Ալիևն Արցախի անկումից հետո ասել է. «Մենք նավթ ունենք, իսկ իրենք՝ Սփյուռք»։ Սփյուռքը կայսրություն է, որն անտեսում է իր ուժը» ,- նշել է նա։