Հայկական սփյուռքը մշակութային կենտրոն է բացել Մագադանում
24 Հուլիսի 2025, 09:20
Մագադանում տեղի է ունեցել հայկական սփյուռքի մշակութային կենտրոնի հանդիսավոր բացումը։ Նոր կենտրոնը գտնվում է Տրանսպորտնայա փողոցում և կդառնա հարթակ կրթական ծրագրերի, ազգային տոների անցկացման և միջմշակութային կապերի ամրապնդման համար։
Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են Սփյուռքի նախագահ Ավետիս Կնյազյանը և քաղաքապետի տեղակալ Լյուդմիլա Իսակովան, ով կազմակերպությանը քաղաքապետի անունից հուշագիր է հանձնել և նվեր փոխանցել: Իր ելույթում նա նշել է սփյուռքի կարևոր դերը հայկական ինքնատիպության պահպանման, ավանդույթները երիտասարդ սերնդին փոխանցելու և ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու գործում:
Մագադանի հայ համայնքի երեց Ռաֆայել Բարսեղյանը հիշեցրել է, որ 7 տարի առաջ՝ 2018 թվականին, Սփյուռքի ջանքերով և քաղաքի աջակցությամբ տեղադրվել է խաչքար-հուշարձան՝ հայ-ռուսական դարավոր բարեկամության խորհրդանիշը։ Այս վայրը հայտնի է դարձել քաղաքացիների շրջանում՝ ոգեշնչելով համայնքին ստեղծել լիարժեք մշակութային կենտրոն: