«Հայկական Սթոունհենջը» և Գառնու տաճարը ներառվել են միասնական եվրասիական զբոսաշրջային երթուղիներում

22 Նոյեմբերի 2024, 21:48

Մշակույթ

«Հայկական Սթոունհենջ», Բրեստի հերոսների ամրոց, Չարինի կիրճ, Կարմիր հրապարակ, ժայռապատկերների թանգարան, Գառնիի տաճար, «Բելովեժյան թավուտ» ազգային պարկ, Խոջա Ահմեթ Յասավի դամբարան, Նովոդևիչի վանք, Գրիգորևսկի կիրճ….

ԵԱՏՄ երկրների այս և բազմաթիվ այլ եզակի ճարտարապետական հուշարձանները, պատմամշակութային ժառանգության օբյեկտները, բնական տեսարժան վայրերն այժմ հասանելի են զբոսաշրջիկներին Եվրասիական զբոսաշրջային միասնական երթուղիներում:

ԵԱՏՄ երկրների զբոսաշրջային ուղու մասին առավել մանրամասն պատմել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լուսինե Թումյանը։