Հայկական թանգարանը դառնալու է Լոս Անջելեսի այցեքարտ
23 Մայիսի 2023, 17:00
Հայկական թանգարանը դառնալու է Լոս Անջելեսի շրջանի այցեքարտ:
«Հիանալի է տեսնել, որ ամբողջ համայնքը համախմբվում է՝ աջակցելու մի ծրագրի, որը հիմնականում ուղղված է կրթության և մշակութային հարստացմանը, բայց նաև գիտակցում է այն նշանակալի ազդեցությունը, որ այն կունենա տեղական համայնքի, Գլենդելի բիզնեսի և կյանքի որակի վրա», — ասել է թանգարանի գործադիր տնօրեն Շանթ Սահակյանը:
«Գործարար համայնքն այն առանցքային գործընկերներից է, որն ակտիվացել և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, օգնել է նաև ծրագրի մասին տեղեկատվության տարածման առումով»,- ասել է Շանթ Սահակյանը:
Թանգարանը, որը հիմնադրվել է 2021 թվականին, իր դռները պետք է բացի 2025-ին։
Հիմնադիրները հույս ունեն, որ այն կդառնա Լոս Անջելեսի շրջանի տեսարժան վայր, որտեղ կպահպանվի հայկական սփյուռքի և այլ տեղական համայնքների կենդանի պատմությունը, ովքեր ցանկանում են ներկայացնել և կիսել իրենց մշակույթը: