Հայկական տարազների ցուցահանդես՝ Մոնտեվիդեոյում
09 Օգոստոսի 2025, 21:10
Մոնտեվիդեոյում՝ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության շենքում, հայկական ազգային տարազներին նվիրված ցուցահանդես է բացվել:
Այցելուները կարող են տեսնել ավանդական հագուստի իսկական նմուշներ, ինչպես նաև բացառիկ լուսանկարներ, որոնք պատկերում են դրա դետալներն ու գեղեցկությունը:
Ներկայացված լուսանկարների հեղինակը երևանցի հայտնի լուսանկարիչ Արտաշես Մարտիրոսյանն է: Նրա աշխատանքները կընդգրկվեն հայկական ազգային տարազին և նրա պատմական ժառանգությանը նվիրված գրքում:
