Հայկական Յարխուշտան ներկայացվել է Սան Պաուլո քաղաքում
25 Դեկտեմբերի 2025, 20:15
Հայկական Յարխուշտա պարը ներկայացվել է Բրազիլիայում։ Սան Պաուլո քաղաքում արդեն ավելի քան տասը տարի գործող «Kilikia» համույթը ակտիվորեն մասնակցում է հայկական սփյուռքի մշակութային կյանքին։ Համույթը հանդես է գալիս տարբեր փառատոններում՝ հանդիսատեսին ծանոթացնելով ազգային ավանդույթների հարստությանը՝ էներգիայով, զգացմունքներով ու պատմությամբ լի պարերի միջոցով։
«Մեր յուրաքանչյուր քայլը կապ է մեր արմատների հետ և հարգանք այն ժառանգության հանդեպ, որը միավորում է սերունդներին», — նշել են համույթի անդամները։