Հայկականը կմնա հայկական․ Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզի» պատնեշված հատված

09 Դեկտեմբերի 2023, 13:56

Հայեր

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: Այս մասին  X-ի միկրոբլոգում հայտնել է շարժումը:

«Ամեն հայկականը կմնա հայկական»,- վստահեցրել է պատրիարքը և ակտիվիստների հետ քննարկել քաղաքի հայ համայնքի պահպանման հետագա քայլերը։