Հայկանուշ Դանիելյան. Իր դարաշրջանի օպերային դիվան
25 Ապրիլի 2024, 23:45
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հայկանուշ Դանիելյանը խորհրդային և հայ երգչուհի է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր և իր դարաշրջանի օպերային բեմի հպարտությունը:
Դանիելյանը ծնվել է 1892 թվականին Թիֆլիսում։ 1920 թվականին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան, մինչև 1932 թվականը երգել Պետրոգրադի և Թիֆլիսի օպերային թատրոններում։
Լենինականի օպերային թատերախմբի կազմում համերգներով շրջագայել է տարբեր քաղաքներում և երկրներում։ 1932-1948 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։
Մինչև 1951թ.դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ղեկավարել վոկալի ամբիոնը, իսկ 1949թ. դարձել պրոֆեսոր: Հայկանուշ Դանիելյանը նաև Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենն էր:
Հայտնի երգչուհին նկարահանվել է «Երևան» հեռուստատեսության կինոստուդիայի «Հայկական կինոկոնցերտ» ֆիլմում:
Երևանում գործում է Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց։
Օպերային երգչուհին կյանքից հեռացել է 1958 թվականի ապրիլի 19-ին։