Հայոց բանակի օրվա կապակցությամբ Մոսկվայում կանցկացվի բաց վարպետության դաս
22 Հունվարի 2024, 13:50
Հունվարի 28-ին Մոսկվայի Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կենտրոնում կանցկացվի «ՀԱՅ ԳԵՆ» բաց վարպետության դաս՝ նվիրված Հայոց բանակի օրվան։ Վարպետության դասը կվարի ՀԱՅՈՐԴԻԿ գեղարվեստական ղեկավար Անահիտ Սարգսյանը։
Ծրագիրը ներառում է՝ զրույց ժամանակակից աշխարհում հայրենասիրության նշանակության մասին, հայրենասիրական երգերի ուսուցում, թեմատիկ պարերի ուսուցում։