Ալֆորվիլում կայացել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում

29 Ապրիլի 2024, 20:33

Քաղաքականություն

Ապրիլի 28-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին մասնակցել են Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտյագոն, Սենատոր Ակլի Մելլուլին, ինչպես նաև Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդ սկաուտներ։

Արարողության մասնակիցների կողմից ծաղկեպսակներ են դրվելլ Աշտարակի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։

Արարողության ընթացքում ելույթներով են հանդես եկել Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, ինչպես նաև Ալֆորվիլի հայկական կազմակերպությունների միացյալ կոմիտեի ներկայացուցիչները:

Ալֆորվիլի Սուրբ Մեսրոպ վարժարանի աշակերտները կատարել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը: