Աբխազիայում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել:
Գագրա քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Աբխազիայի հայերի հոգևոր հովիվ Տեր Սեդրակ քահանա Ազնավուրյանը կատարել է հոգեհանգստյան կարգ: Եկեղեցու բակում նաև տեղի է ունեցել սգո հավաք: