Հայոց Ցեղասպանության կապակցությամբ պահանջատիրական ցույց՝ Թբիլիսիի Թուրքիայի դեսպանատան առջև

26 Ապրիլի 2024, 00:15

Քաղաքականություն

Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թբիլիսիում կայացել է պահանջատիրական ցույց Թուրքիայի դեսպանատան առջև։ Այս մասին հայտնում է Armenian Community of Georgia -ն։

Դեսպանատան առջև ցուցադրվել են «Հայոց Ցեղասպանություն 1915-2023 թթ» թեմայով լուսանկարներ։

Ցույցից հետո մի խումբ երիտասարդներ իրենց բողոքը շարունակել են Եվրոմիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց։

Նույն օրը առավոտյան Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, կատարվել է բարեխոսական կարգ ի հիշատակ հավատքի և հայրենիքի համար զոհված Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների։