Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված վահանակներ` Ռուսաստանում
10 Ապրիլի 2024, 11:38
Ապրիլի սկզբից Ռուսաստանի հայերի միությունը վահանակներ է տեղադրել Մոսկվայի փողոցներում՝ ի հիշատակ 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի։ Գովազդային վահանակները հիշեցնում են, որ անցյալ դարավերջի սկզբին, հայ ժողովուրդն ապրել է իր պատմության ամենաողբերգական էջը՝ ցեղասպանության ենթարկվելով Օսմանյան Կայսրության իշխանությունների կողմից:
ՌՀՄ-ից տեղեկացնում են, որ Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում ևս տեղադրվել են Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված վահանակներ։