Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ՝ Կանադայում

24 Ապրիլի 2024, 17:42

Քաղաքականություն

Ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Կանադայում ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, ինչին հաջորդելու է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։

«Հրավիրում ենք բոլորին մասնակցել նշված միջոցառումներին»,- նշված է Կանադայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։