Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված վահանակներ՝ Մոսկվայում

23 Ապրիլի 2025, 13:00

Քաղաքականություն

Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրվան ընդառաջ՝ Ռուսաստանի հայերի միության կողմից անցկացվող միջոցառումների շրջանակում Մոսկվայում տեղադրվել են թեմատիկ վահանակներ՝ հիշեցնելով 20-րդ դարի ամենադաժան հանցագործություններից մեկը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տլեգրամյան ալիքը։

Նշենք, որ թեմատիկ վահանակներ տեղադրվել են նաև Ռուսաստանի մի շարք քաղաքներում։