Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Մոսկվայում

24 Ապրիլի 2025, 19:40

Մշակույթ

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ռուսաստանում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնում կկազմակերպվի համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգը տեղի կունենա «Երաժշտություն առանց սահմանների» նախագծի շրջանակներում:

Համերգին մասնակցում են Վաչե Ներսիսյանը (ջութակ), Լիդա Պատուրյանը (դաշնամուր), Արտյոմ Վանյանը (կլարնետ), Ժաննա Խուդավերդյանը (սոպրանո), Ելենա Սահակյանը (դաշնամուր) և Վերա Գալակտիոնովան (դաշնամուր):