Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ ԱՄՆ-ում

25 Ապրիլի 2025, 22:45

Քաղաքականություն

Ապրիլի 24-ի առավոտյան Մոնտեբելոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտից մեկնարկել են Հայոց ցեղասպանութայն զոհերի հիշատակի և ոգեկոչման միջոցառումները:

Հուշարձանը Մեծ եղեռնին նվիրված առաջին խոշոր համալիրն է ԱՄՆ-ում և այս տարի պաշտոնապես ներառվել է Կալիֆորնիայի պատմական հուշարձանների ցանկում։

Պաշտոնական արարողությանը հրավիրված էին քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցչներ, քաղաքային և նահանգային բարձրաստիճան հյուրեր:

Արարողության կարգի համաձայն՝ միջոցառումը սկսվել է ԱՄՆ, Հայաստանի ու Արցախի օրհներգերով, որից հետո կատարվել է եկեղեցական կարգ:

Alpha News-ի հետ զրույցում լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցներն իրենց ցավն ու մտահոգությունն են հայտնել օրվա խորհրդի ու Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում: