Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Դոնի Ռոստովում

24 Ապրիլի 2024, 17:17

Հայեր

Դոնի Ռոստովը, անկախ հանգամանքներից և աշխարհաքաղաքական սրացումներից, քաղաք է, որտեղ ամեն տարի ապրիլին հարգանքի տուրք են մատուցում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է Դոնի հայ երիտասարդների միության տելեգրամյան ալիքը։

Ըստ աղբյուրի՝ այս տարի հայ համայնքը նաև տասնյակ տեղեկատվական վահանակներ է տեղադրել քաղաքում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։