Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում

26 Ապրիլի 2024, 19:40

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնում կազմակերպվել է դուդուկի երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Միջոցառմանը հանդես են եկել տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն իր խոսքում ընդգծել է՝ Ցեղասպանությունը հայ ժողովրդի մեծ ցավն է, որն այսօրինակ միջոցառումներով դառնում է ընդհանուր և համամարդկային:

Իսկ դուդուկն, ըստ նրա, ընտրվել է՝ որպես հայի հոգու խորքն արտացոլող յուրահատուկ գործիք և ներկայացվել հայկական մշակութային ժառանգության համատեքստում։