Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Սանկտ Պետերբուրգում

Ապրիլի 22-ին Սանկտ Պետերբուրգի «Երկաթուղայինների մշակույթի տուն» թատերական կենտրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Համերգին կհնչեն դարաշրջանի խորհրդանիշ դարձած անվանի կոմպոզիտորների՝ Ա. Բաբաջանյանի, Կ. Օրբելյանի, Ա. Հեքիմյանի, Կոմիտասի, Մ. Թարիվերդիևի ստեղծագործությունները՝ Ե. Եվտուշենկոյի, Ռ. Ռոժդեստվենսկու, Ա. Վոզնեսենսկու և այլոց բանաստեղծությունների հիման վրա:
Համերգի ընթացքում Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի մանկապատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և Սանկտ Պետերբուրգի օպերային թատրոնների մենակատարների և միջազգային մրցույթների դափնեկիրների կատարմամբ կհնչեն հայտնի ստեղծագործություններ, որոնց հեղինակներն են նաև Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները: