Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ջահերով երթ՝ Վրաստանում
24 Ապրիլի 2025, 11:05
Ապրիլի 23-ին Վրաստանում անցկացվել է ավանդական Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է «Վրաստանի հայ համայնք» ֆեյսբուքյան էջը:
Երթը սկսվել է Իսանի մետրոյի հարակից տարածքից և հասել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքար։
Երթի ընթացքում բաժանվել են տեղեկատվական թռուցիկներ Հայոց Ցեղասպանության մասին։
Եկեղեցում անցկացվել է անմեղ զոհերի հիշատակին նվիրված աղոթք և վերջում խաչքարի առջև մասնակիցները ծաղիկներ են խոնարհել։




