Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն. Հունաստանի նախագահ

24 Ապրիլի 2024, 21:24

Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն։ Այս մասին ասվում է Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակած ուղերձում։

«Օսմանյան Կայսրության վերջին շրջանում 1․5 միլիոն հայերի պլանավորված բնաջնջումից անցել է 109 տարի։ Սա ցեղասպանություն է, որը գրեթե բնաջնջեց հնագույն ժողովրդին, Կովկասի հարավային հատվածում ծաղկող քրիստոնեական միջուկը»,- ասվում է ուղերձում։

Հայտարարության մեջ նշվում է, որ այսպիսի ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև մարդկության նկատմամբ բռնության ու ատելության դեմ մշտական զգոնությունը անհրաժեշտ պայման են այսպիսի հանցագործությունների չկրկնվելու և ազգերի ու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար։