«Հայոց ցեղասպանությունը և մերօրյա Հայաստանը». Հանրային քննարկում` Գլենդելում

25 Փետրվարի 2025, 22:30

Քաղաքականություն

Գլենդելի երիտասարդական կենտրոնում փետրվարի 20-ին կայացել է «Հայոց ցեղասպանությունը և մերօրյա Հայաստանը» թեմայով հանրային քննարկում, որը սփյուռքահայության շրջանում ամենաշատ արծածվողներից է։

Հայաստանում կատարվող անհասկանալի իրադարձություններից մտահոգված էին բոլորը, թե բանախոսները, թե քննարկման մասնակիցները,որոնք որոշ դեպքերում այդ իրադարձությունները որակում էին դավաճանական:

«Ցեղասպանությունը միայն ազգի կամ ցեղի բնաջնջում չէ, այլ նաև հիշողության սպանություն է, իսկ ժխտողականությունը պատմությունը խեղաթյուրելու վերջին զենքն է»,- ասել է իրավաբան Գևորգ Հակոբջյանը:

ԱՄՆ Հայ գրողների միության նախագահ Վազգեն Վանատուրն էլ հիշել է Ստալինի և Բերիայի զրույցից մի հատված, թե ինչո՞ւ Ստալինը չի թույլատրում գնդակահարել գեներալ Գարեգին Տեր Հարությունյանին:

Մանրամասները՝ տեսանյութում։