Հայոց լեզվի առաջին բաց դասը՝ Կիսլովոդսկի կիրակնօրյա դպրոցում

18 Փետրվարի 2024, 12:58

Կրթություն

Կիսլովոդսկ քաղաքի Վարդանանց կիրակնօրյա եկեղեցական դպրոցում տեղի է ունեցել հայոց լեզվի առաջին բաց դասը:

Դպրոցը բացվել է բոլորովին վերջերս քաղաքի համայնքի հաշվին և Սուրբ Վարդան եկեղեցու վանահայր Տեր Սարգիս քահանա Պողոսյանի օրհնությամբ:

Հայոց լեզվի ուսուցչուհի Սյուզաննա Սամվելի Բեկչյանը դասավանդում է նախադպրոցական տարիքից սկսած երեխաներին և դեռահասներին՝ զուգահեռաբար դասավանդելով Հայոց պատմություն, ներկայացնում հայ ազգին բնորոշ ավանդույթներն ու սովորույթները: