Հայոց լեզվի բացառիկ վարպետության դասեր՝ Լաբինսկի հայկական մշակութային կենտրոնում
04 Մայիսի 2024, 17:20
Լաբինսկի շրջանի հայկական մշակութային կենտրոնում տեղի կունեցան բացառիկ վարպետության դասեր Կուրգանինսկից հայոց լեզվի ուսուցչուհի Էլեն Գևորգյանի ղեկավարությամբ: Անցյալ տարի Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքը Էլեն Գևորգյանին շնորհել է «Տարվա ուսուցիչ-2023» տիտղոսը:
Երեխաները ծանոթացել են ուսուցչի հետ, սովորել գրել նոր տառեր, բառեր և ճանաչողական ժամանակ անցկացրել։ Երկժամյա դասի ընթացքում երեխաները նաև խաղային ձևով ծավալուն էքսկուրսիա են անցկացրել Հայոց պատմության մեջ, սովորել հայկական մանկական հանրաճանաչ երգ:
Երեխաների հետ դասերից հետո Էլեն Գևորգյանը ծանոթացել է նաև Լաբինսկի շրջանի ՌՀՄ-ի տեղական բաժանմունքի ուսուցչուհի Լիլիթ Սահակյանի հետ՝ նրա հետ կիսվելով արժեքավոր տեղեկատվությամբ, աշխատանքային նյութով և մայրենի լեզվի դասավանդման իր մեթոդիկայով:
Տեսանյութը՝ Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միության» տելեգրամյան ալիքից