Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինելը իրենց իմաստազրկված նկարագիրն է․ Բագրատ Սրբազան

11 Հուլիսի 2024, 20:05

Քաղաքականություն

Երեք համալսարան ավարտած լինելով, ինձ համար դժվար է մեկնաբանել այնպիսի դատարկաբանություն, որը մտքի թռիչքի գերագույն աստիճանն է, պետք է չորրորդ համալսարանն էլ ավարտեմ, որ կարողանամ մեկնաբանել։ Այսիսի կարիք է հայտնել Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Հայոց պատմությունը փոխելու՝ կառավարության որոշմանը․

«Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինելն ու դա հռչակել ահռելի մեծ գործ, սա այն իմաստազրկված նկարագիրն է, որ ինքն ու իրենք ունեն։ Ադրբեջանը Չինաստանի հետ համաձայնագիր է կնքում, էս մարդիկ նստել Հայոց պատմություն, Հայաստանի պատմություն են խոսում»,- ասել է Բագրատ Սրբազանը։