Հայորդյաց տան սաները Մոսկվայում նշել են Սբ. Վարդանանց տոնը
04 Մարտի 2025, 18:40

Փետրվարի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Սրբոց Վարդանանց տոնը: Մոսկվայի Սուրբ Ներսես Շնորհալու անվան Հայորդյաց տան հոգևոր-լուսավորչական կենտրոնի սաները նույնպես այս տոնին նվիրված միջոցառում են կազմակերպել՝ ներկայացնելով հայ զինվորների սխրանքը։
Միջոցառումը նվիրումի, քաջարի ոգու, հայրենասիրության մասին էր, ինչպես նաև հնարավորություն ոչ միայն առնչվելու ազգային պատմությանը, այլև խորհելու հայ ժողովրդի ինքնության մասին՝ դասեր քաղելով անցյալից:
Ad place
Воспитанники «Айордеац тун» отметили в Москве праздник Свв. Вардананц
04 марта 2025, 15:46
Армянская Апостольская Церковь отметила 27 февраля праздник Святых Вардананц. Воспитанники Духовно-просветительского центра ААЦ города Москвы «Айордеац тун им. Св. Нерсеса Шнорали» также посвятили этому празднику мероприятие, ярко представив подвиг армянских воинов и значение их жертвы.
Мероприятие стало живым воплощением преданности, мужественного духа, патриотизма и веры, возможностью не только соприкоснуться с национальной историей, но и задуматься о самобытности армянского народа, извлекая уроки из прошлого.

««Հայորդյաց տանն» ամեն տարի անցկացվում է միջոցառում՝ նվիրված Սուրբ Վարդանանց տոնին: Ավարայրի հերոսամարտը մեծ հավատքի և անկոտրում ոգու խորհրդանիշ է: Սա արդիական է մնում նաև մեր օրերում։ Կորստի ցավը մեզ սովորեցնում է զգոն լինել և դասեր քաղել պատմությունից: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ավելի խորը ուսումնասիրել քաջարի Վարդանի և նրա ուղեկիցների սխրանքը, հարգել նրանց հիշատակը, պահպանել ու պաշտպանել մեր հավատն ու հայրենիքը», — նշել է պատմության ուսուցչուհի Սիլվա Գյուլիշյանը։



