Հայուհի Դիանա Մեդիսոնը Կաննի կինոփառատոնում ստացել է «Ծագող աստղ» մրցանակը
22 Մայիսի 2023, 09:51
Արձանիկը հայուհուն հանձնել են ֆրանսիական Ռիվիերայում անցած ուրբաթ։
Դերասանուհի, պրոդյուսեր, նաեւ գրող մեր հայրենակցի տաղանդների համառոտ ցանկն է։ Նա օգտագործում է դրանցից յուրաքանչյուրը՝ արտասահմանում հայկական ձայնը բարձրացնելու համար։
Այս մասին Դիանան նշել է Ֆրանսիական Ռիվիերայի կինոփառատոնի մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթի ժամանակ։ Այս մասին փոխանցում է NEWS.am STYLE-ի թղթակիցը Կաննից։
Դիանան անդրադարձել է նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմի թեմային։ Նա ընդգծել է, որ արել է հնարավոր ամեն բան ռազմաճակատում գտնվող իր հայրենակիցներին օգնելու համար։
Այժմ Մեդիսոնն աշխատում է «Արմենիկա» ֆիլմի վրա։ Ժապավենը պատմում է Ամերիկա տեղափոխված հայերի առաջին սերնդի մասին։
Մեկ այլ լայնածավալ նախագիծ․ վավերագրական ֆիլմն ԱՄՆ արդարադատության համակարգից տուժած երկու հայ եղբայրների մասին է։
Դիանա Մեդիսոնն իր կարիերան սկսել է որպես պրակտիկանտ E! News and Entertainment Tonight-ում, իսկ հետո գործարկել է HOLLYSCOOP YouTube ալիքը, որը դարձել է աշխարհի ամենամեծ ժամանցային լրատվական ալիքներից մեկը: 2020 թվականին, Քիմ Քարդաշյանի հետ Lifetime’s GLAM MASTERS-ի գործադիր պրոդյուսինգից հետո, նա թողարկեց մաշկի խնամքի իր շարքը՝ Diana Madison Beauty:
Հայկական կոսմետիկան ներկայացված է Neiman Marcus, Revolve, Anthropologie եւ Naimie’s ընկերություններում։