Հայուհու մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վոլոգդայում կայանալիք կինոփառատոնում

20 Դեկտեմբերի 2024, 20:10

Մշակույթ

Վոլոգդայում դեկտեմբերի 21-ին տեղի կունենան «Կարճամետրաժ ֆիլմերի օրեր» միջազգային կինոփառատոնի ցուցադրությունները:

Գորկու կինոստուդիայի «Գեղարվեստական կինո» հատուկ ծրագրի շրջանակներում հյուրերը կկարողանան դիտել «Լեռների քամին» ֆիլմը։ Այն պատմում է մի երիտասարդ հայուհու մասին, ով երբեք չի ապրել հայրենիքում, բայց ամռանը հանկարծ որոշում է գնալ Հայաստան՝ տատիկին տեսնելու։ Տղան, ում նա պատահաբար հանդիպում է, և տատիկն ամեն կերպ փորձում են նրա մեջ սեր սերմանել Հայաստանի, լեզվի և մշակույթի հանդեպ։

Հիմա եթերում