«Հայք» պարային համույթի ելույթը՝ «Ապագան մերն է» խորագրով փառատոնին

02 Դեկտեմբերի 2023, 18:20

Մշակույթ

Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնի «ՀԱՅՔ» պարային համույթը մասնակցել է Վրաստանի պարարվեստի ազգային կենտրոնի կազմակերպած «Ապագան մերն է» խորագրով փառատոնին։ Համույթի միջին տարիքի խումբը ներկայացել է «Կարնո քոչարի» պարով։ Իսկ մենապարուհի Ռոզա Մուկանյանը հանդիսատեսին է ներկայացել իր անզուգական «Էլեգիա» մենապարը։

«Հայք» համույթի բոլոր մասնակիցներին տրվել է դիպլոմ, առաջին կարգի մեդալ, իսկ համույթի անունով՝ դիպլոմ և գավաթ։

paruhi hayuhi