«Հայրենական կինոյի հանրագիտարան» հնգհատորյակում ընդգրկվել են մեծ թվով հայ արտիստներ

25 Փետրվարի 2024, 18:23

Հայեր

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Հայրենական կինոյի հանրագիտարան» հնգհատորյակի շնորհանդեսը, որում ընդգրկված են 1908 թվականից մինչ օրս կինոյի արտիստներ, այդ թվում՝ մեծ թվով հայ արտիստներ: Նրանցից մի քանիսը ներկա էին միջոցառմանը:

Մշակութային կենտրոնի ղեկավար Վ. Գաբբեն բարձր է գնահատել նախագծի նշանակությունը, որը մեր դժվարին ժամանակներում ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր և մշակութային կապերի անխզելիությունը:

Նախագիծը ներկայացրել են դրա հեղինակներ Մարինա Կրավչենկոն և Ալեքսեյ Տրեմասովը։

Երեկոյի ընթացքում մշակույթի և արվեստի անվանի գործիչները վերհիշել են հայ ականավոր վարպետներին՝ Սոս Սարգսյանին, Մհեր Մկրտչյանին, Վլադիմիր Մսրյանին, ովքեր մեծ ներդրում են ունեցել Հայրենական կինեմատոգրաֆիայում։

Նախագծի հեղինակները հրատարակության հավաքածուները նվիրել են նաև հայկական գրադարաններին։

Հիմա եթերում