Հայրենական մեծ պատերազմի վետերան Հայկազ Առուստամյանը 100 տարեկան է

13 Հունվարի 2024, 22:00

Հայեր

Հունվարի 1-ին մեր հայրենակիցը դարձել է 100 տարեկան։ Հոբելյարին շնորհավորել է Կրասնոդարի ղեկավար Եվգենի Նաումովը՝ նրան մաղթելով ընտանեկան ջերմություն և առողջություն: Հայկազ Աբգարովիչը բազմաթիվ մաղթանքներ շարունակում է ստանալ նաև այսօր: Նախօրեին շնորհավորանքներով և նվերներով նրան այցելել են Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքի և Կրասնոդար քաղաքի ՌՀՄ տեղական բաժանմունքի ներկայացուցիչները:

Հայկազ Աբգարի Առուստամյանը Հայրենական մեծ պատերազմի վետերան է: Բազմազավակ ընտանիքում ծնված, ծնունդով Արցախի Շահումյանի շրջանից Հայկազ Աբգարովիչն անցել է Եվրոպայի կեսը (Ղրիմ, Բուլղարիա, Ավստրիա)։

Իր արիության և մարտական ծառայությունների համար Հայկազ Աբգարովիչը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, Ժուկովի մեդալով, բազմաթիվ մեդալներով: Բայց Առուստամյանը համեստ մարդ է, և 100 տարեկանում էլ պատրաստ է հանդիպել երիտասարդների հետ և կիսվել իր փորձով, հիշողություններով ու երկարակեցության գաղտնիքով: Իսկ այդ գաղտնիքը սիրո և հոգատարության մեջ է, որով միմյանց շրջապատում են Հայկազ Առուստամյանի հայկական մեծ ընտանիքի անդամները։ Նա ունի 7 զավակ, 14 թոռ, 13 կոռ:

Տեսանյութը Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության Տելեգրամյան ալիքից