«Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի տարածքային կառույցի ղեկավար Արամ Քոչարյանի կալանքը փոխվեց տնային կալանքով

29 Հունվարի 2026, 14:33

Քաղաքականություն

«Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի տարածքային կառույցի ղեկավար Արամ Քոչարյանի խափանման միջոցը փոխվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

««Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի տարածքային կառույցի ղեկավար Արամ Քոչարյանի կալանքը դատարանը փոխեց` կիրառելով տնային կալանք խափանման միջոց»,–գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Արամ Քոչարյանը դեկտեմբերի 30–ին ձերբակալվել, ապա մեկ ամսով կալանավորել էր Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններում ընտրակաշառք տալու գործի շրջանակում։