Հայրենիքի ուծացման, քրիստոնեության պղծման գործընթաց է ընթանում․ Ալեն Ղևոնդյան
27 Հունիսի 2025, 23:44
Միքայել Աջապահյանը սուր, օբյեկտիվ և հետևողական խոսք ունեցող հոգևոր հայր է։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Ընդհանուր գործընթացը, նրա խոսքով, մի շարք այլ քաղաքական հանգամանքների հետ է կապված։
«Միքայել Աջապահյանը միշտ ուղղախոս է եղել։ Եվ երբ հայրենիքի ուծացման, քրիստոնեության պղծման գործընթաց է ընթանում, երբ հայի գոյաբանական խնդիր է առաջանում, հոգևոր որոշ հայրեր մի կողմ են դնում այն բառապաշարը, որով սովորաբար քրիստոնյա հավատացյալների, իրենց կողմնակիցների հետ են շփվում և սկսում են իրական քաղաքական դաշտից խոսել։ Ռոմանտիզմի ժամանակը վաղուց անցել է»,- ասել է Ղևոնդյանը՝ նշելով, որ իշխանությունը, բնականաբար, պետք է օգտվեր դրանից։