Հայրենիքին նվիրված միջոցառում՝ Ախալքալաքի Խուլգումո գյուղում

17 Մայիսի 2024, 16:20

Մշակույթ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղի ակումբում տեղի է ունեցել ցերեկույթ՝ նվիրված հայրենիքին և հայրենասիրությանը։

Jnews.ge-ի փոխանցմամբ՝ Խուլգումոյի դպրոցի 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտներն իրենց ուսուցչուհու՝ Սյուզաննա Մանվելյանի հետ հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել։ Միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսուցչական անձնակազմը, ծնողներ և այլք։

Դպրոցականներն իրենց ձեռքերով պատրաստել էին տարբեր տեսակի պաստառներ, որտեղ պատկերված էր Արարատ լեռը, Եղեռնի հուշակոթողը, ինչպես նաև բանաստեղծություններից տողեր էին գրել։

9
4
6
2
3
1
5
8
7