Հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

14 Հունվարի 2024, 16:30

Քաղաքականություն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` անհետ կորած զինծառայողի ծնողներին առավոտյան տեղեկացրել են, որ գտել են զինվորի դին` ձյան տակից:

Տեղեկության վերաբերյալ փորձում ենք մեկնաբանություն ստանալ ՊՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: