Հայտնի բլոգեր Shady Shae-ն Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (վիդեո)
14 Հունիսի 2023, 23:15
Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն, որը հայտնի է երաժշտական հոլովակների մասին իր արձագանքներով, օրերս Հայաստանում էր։ Շեդին իր տեսանյութերում անդրադարձել է նաեւ հայ կատարողների տեսահոլովակներին, մասնավորապես, Nemra-ին, Բրյունետին, Իվետա Մուկուչյանին, Սիրուշոյին, Լիլիթ Հովհաննիսյանին․․․
Շեդին Երեւան էր ժամանել հունիսի 7-ին, աստեղ անցկացրել է 5 օր, հասցրել զրուցել NEWS.am STYLE-ի հետ, զբոսնել քաղաքով ու իր յութուբյան միլիոնավոր հետեւորդներին ցուցադրել Երեւանի գեղեցիկ վայրերը։ Բլոգերը նաեւ եղել է Ծիծեռնակաբերդում եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։