Հայտնի է՝ ինչ են քննարկել Միշելն ու Ալիևը Բրյուսելում

14 Մայիսի 2023, 14:30

Քաղաքականություն

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպման ընթացքում գոհունակություն են հայտնել բրյուսելյան ձևաչափի վերականգնման կապակցությամբ, որը ծառայում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, Ալիևը բարձր է գնահատել Միշելի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ։