Հայտնի է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հաղթողի անունը

30 Մայիսի 2023, 11:15

Մշակույթ

Ամփոփվեցին Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթի արդյունքները։ Ժյուրիի որոշմամբ 1-ին մրցանակի արժանացավ Իվան Բուշուևի (Ռուսաստան)հեղինակած ստեղծագործությունը, 2-րդ տեղը գրավեց Արսեն Բաբաջանյանը (Հայաստան-Գերմանիա), 3-րդ մրցանակը ստացավ Վարդան Հարությունյանը (Հայաստան)։ «Կողբ» հիմնադրամի համակրանք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Ալինա Պոդզորովային (Ռուսաստան)։

Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի կազմակերպչական խմբից հայտնում են, որ հրավիրված գալա համերգի ընթացքում ստեղծագործությունները ներկայացվեցին «Ասոնանս» անսամբլի կատարմամբ։

Իվան Բուշուևը մրցանակաբաշխությունից հետո նշեց, որ երջանիկ է, որ իր երաժշտությունը հնչել է մրցույթի գալա համերգի ընթացքում։ Նա ընդգծեց, որ ուրախ է, որ իր մեծ կապերը հայ ժողովրդի ու հայկական մշակույթի հետ կարողացավ արտահայտել երաժշտության միջոցով։