Հայտնի է՝ ով է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը

04 Հուլիսի 2023, 08:17

Սպորտ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022-2023 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության արդյունքներն են ամփոփվել: Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, հավաքելով 63 միավոր, դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցնում է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը: 26 միավորով երրորդ տեղում է «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:

Հիշեցնենք, որ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դիտրի Գունկոն էլ ճանաչվել է լավագույն մարզիչ: