Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
08 Օգոստոսի 2025, 09:07
Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այս մասին Վաշինգտոնից հայտնել է «Լուրեր»-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է ԱՄՆ-ում։ Պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: