Հայտնի է պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Պալմա 2» ֆիլմի՝ օնլայն-կինոթատրոնում ցուցադրման ամսաթիվը

03 Մայիսի 2025, 16:50

Մշակույթ

Հայտնի է ռուսաստանաբնակ հայազգի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Պալմա 2» ընտանեկան ֆիլմի ցուցադրման ամսաթիվը։ Ֆիլմը, որի կենտրոնում Պալմա անունով հովվաշան պատմության շարունակությունն է և նրա անհավանական բարեկամությունը Մանսուր արջուկի հետ, հարթակում կհայտնվի մայիսի 8-ից:

Պալմայի դերում հովվաշներ Ժակլինն ու Լիլին են՝ կինոլոգ Ալեքսանդրա Ստեպանովայի օգնությամբ, իսկ արջուկ Մանսուրի դերում՝ Դոբրինյան ու Օլեսյան՝ վարժեցնող Սոֆիա Ռոդնիկովայի ղեկավարությամբ։

Ֆիլմի պրոդյուսերական կազմում են Ռուբեն Դիշդիշյանը և Նարեկ Մարտիրոսյանը: Ռեժիսորներն են Ալեքսանդր Դոմոգարովը (կրտսեր) և Վլադիմիր Կանդաուրովը: Դերերում՝ Վիկտոր Դոբրոնրավով, Վլադիմիր Իլյին, Լեոնիդ Բասով և այլք:

Հիմա եթերում