Հայտնի են 5 քահանաների անունները, որոնք ձերբակալվել են Քննչական կոմիտեի կողմից

15 Հոկտեմբերի 2025, 11:38

Քաղաքականություն

Այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները։ Այս մասին Alpha News-ին հայտնել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։

Տեր Եսային նաև հայտնել էր, որ խուզարկվել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Վերջինս նույնպես քննչական բաժին է տեղափոխվել։

Հիմա եթերում