Հայտնի են այսօր զոհված զինծառայողների անունները

01 Սեպտեմբերի 2023, 15:55

Քաղաքականություն

Ադրբեջանական այսօրվա սադրանքից զոհված տղաներն են Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը: Նրանք Մասիս համայնքից են:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Մեր պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, ադրբեջանական կողմը սեպտեմբերի 1-ին, ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ականանետ: