Հայտնի են Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլի թարմացված արդյունքները

08 Հուլիսի 2024, 10:48

Քաղաքականություն

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է երկրում ընտրությունների երկրորդ փուլի թարմացված արդյունքները։

Առաջին տեղում Ժան-Լյուկ Մելանշոնի «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան է՝ 182 տեղ խորհրդարանում։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Էմանուել Մակրոնի կոալիցիան՝ 168 տեղ։ Երրորդը Մարին Լը Պենի «Ազգային միավորումն» է 143 տեղով։