Հայտնի են Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

29 Հունիսի 2024, 10:55

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է Մասուդ Պեզեշկիանը։

«Ընդհանուր առմամբ հաշվվել է 12,58,843 ձայն: Մասուդ Պեզեշկիանը ստացել է 5,000,354 ձայն, Սաիդ Ջալիլին՝ 4,875,269 ձայն, Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը՝ 1,620,628 ձայն, Մուստաֆա Փուրմոհամմադին՝ 95,172 ձայն»,- հայտնել են ԿԸՀ-ից։

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ 2021 թվականին ընտրված նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է 2024 թվականի մայիսին ուղղաթիռի վթարից։